Գիորգի Շարաշիձե. Հասարակությունը պետք է հարց տա. ո՞վ է իրական ընդդիմադիրը
«Ինքնակառավարման ընտրությունների բոյկոտը մեծ սխալ էր, իսկ իշխանության խաղաղ ճանապարհով տապալման փորձը՝ անպատասխանատու սադրանք», – հայտարարել է «Գախարիա Վրաստանի համար» կուսակցության անդամ, պատգամավոր Գիորգի Շարաշիձեն։
Նրա խոսքով՝ երկրում ընթացող գործընթացներում, ներառյալ հոկտեմբերի 4-ի իրադարձությունները, ներգրավված են եղել ինչպես «Վրացական երազանքը», այնպես էլ «Ազգային շարժումը»։
«Ժամանակը ցույց կտա, թե ով ինչ նպատակ ուներ։ Արդյունքում՝ այս ամենը բոլոր ուղղություններով ուժեղացրեց «Վրացական երազանքին»։ Եթե հանդես ես գալիս որպես ընդդիմություն, կասկածի տակ ես դնում ուրիշի ընդդիմադիր լինելը, բայց քո գործողություններով միայն ուժեղացնում ես իշխանությանը, դա ի՞նչ է նշանակում։ Հասարակությունը պետք է հարց տա՝ ով է իրականում ընդդիմադիր», – ասել է Շարաշիձեն։