Գոյություն ունեցող տեղեկությամբ, Գիորգի Շաքարաշվիլու գործով ձերբակալել են 17 անձի: ՆԳՆ-ում Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են, որ գործի վերաբերյալ մեկնաբանությունը կարվի քիչ ուշ:
Վրաստանի Առաջին ալիքը կապ է հաստատել ձերբակալվածներից մեկի փաստաբան Դավիթ Ճիկաիձեի հետ, ով հայտարարում է, որ իր պաշտպանյալը ձերբակալված է բռնության մեղադրանքով:
«Նա ձերբակալված է ՔՕ-ի 126-րդ հոդվածով: Նրան ձերբակալել են Դիղոմիում: Մնացածների մասին չեմ կարող որևէ բան ասել»,- հայտարարում է փաստաբանը:
Բացի այդ, փաստաբան Մուխրան Ղուրցկաիան Վրաստանի Առաջին ալիքին հաստատում է, որ ձերբակալված է 17 անձ:
Նրա խոսքով, ձերբակալվածների թվում են իր պաշտպանյալները:
Ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլուն փրկարարները 4 օր փնտրելուց հետո հայտնաբերել են մահացած: