Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով 17 մեղադրյալներին խափանման միջոց է սահմանվել բանտարկություն
Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով 17 մեղադրյալներին խափանման միջոց է սահմանվել բանտարկություն

Ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով 17 մեղադրյալներին խափանման միջոց է սահմանվել բանտարկություն: Մցխեթայի շրջանային դատարանում դատական նիստը ընթացել է փակ ռեժիմում, քանզի մեղադրյալներից վեցը անչափահաս է:

Դատավորը բավարարել է դատախազության պահանջը: Փաստաբանների մի մասը իրենց պաշտպանյալի համար պահանջել են ազատ արձակել դատական նիստից, իսկ ոմանք առաջարկել էին գրավ:

Դատախազությունը Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով ձերբակալված 17 անձի մեղադրում է, երկու կամ ավել անձի նկատմամբ խմբովի բռնության, խմբովի բռնություն կազմակերպելու և դրանում մասնակցելու և խմբովի ազատությունը սահմանափակելու մեջ: Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի «ա» և «գ» ենթակետերով, 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով և 143-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետով:

Ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիին քառօրյա որոնումներից հետո գտել են մահացած: