Գիորգի Սանաիայի ընտանիքի անդամները պահանջում են, հետաքննություն սկսել դատապարտյալ Կոտե Ցիխիսթավիի հայտարարությունների հիման վրա
Լրագրող, Գիորգի Սանաիայի ընտանիքի անդամները պահանջում են, հետաքննություն սկսել դատապարտյալ Կոտե Ցիխիսթավիի հայտարարությունների հիման վրա:
Գիորգի Սանաիայի գերեզմանի մոտ այսօր հավաքվել են նրա ընտանիքի անդամները: Սանաիան այսօր կդառնար 43 տարեկան: Ընտանիքի անդամները հայտարարում են, որ ի սկզբանե նրանք գիտեին, որ այս սպանությունը պատվիրված էր:
Գիորգի Սանաիայի եղբայր, լրագրող Վախո Սանաիայի հայտարարությամբ, Կոտե Ցիխիսթավին հեռուստատեսային եթերով նշում էր իշխանությունների նախկին բարձրպաշտոնյաների անունները, որոնք կապ են ունեցել այս սպանության հետ:
Նրա խոսքերով դատախազությունից նրանց հետ ոչ ոք կապ չի հաստատել, այդ իսկ պատճառով նրանք եկող շաբաթ պաշտոնապես դիմելու են դատախազությանը:
Վախո Սանաիայի հայտարարությամբ դա քաղաքական սպանություն էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan