Գիորգի Ռուռուայի գործով հարցաքննվել են ընդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները
Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու մեջ մեղադրվող Գիորգի Ռուռուայի գործի քննարկումը շարունակվել է պաշտպանող կողմի վկաների հարցաքննությամբ: Այսօր դատարանում հարցաքննվել են ՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան, Էլենե Խոշտարիան, Գոկա Գաբաշվիլին, Զուրաբ Ճիաբերաշվիլին, «ազգային շարժումից» Նուգզար Ծիկլաուրին և «Գիրչի»-ից Զուրաբ Ջափարիձեն:
Ընդիմադիր գործիչները, ովքեր նույնպես մասնակցում էին 2019 թվականի նոյեմբերյան բողոքի ցույցերին, կտրականապես բացառել են, որ Գիորգի Ռուռուան հանրահավաքի ժամանակ ունեցել է զենք: Ընդիմության ներկայացուցիչները պնդում են, որ զենքը հատուկ դրել են Ռուռուայի մոտ: բացի այդ, ըստ նրանց, հանրահավաքի ժամանակ բացառվում է, որ իր մոտ զենք ունենար, քանզի տարածքում էին գտնվում տասնյակ ոստիկաններ:
Ըստ մեղադրող կողմի, այսօր հարցաքննված վկաները ուղղակիորեն չեն մասնակցել քննության գործընթացին, և նրանց ցուցմունքները կապված չեն քրեական գործի հետ:
Գիորգի Ռուռուան ձերբակալվել է նախորդ տարվա նոյեմբերի 18-ին: Հետաքննությունը նրան մեղադրում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված հանցանքի մեջ: