Գիորգի Ռուրուան ազատ է արձակվել
Գիորգի Ռուրուան ազատ է արձակվել

Զենքի ապօրինի գնման-պահման-կրման մեջ դատապարտված Գիորգի Ռուրուան ազատ է արձակվել:

Նա լքեց Գլդանիի թիվ 8 քրեակատարողական հիմնարկը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ստորագրել է Գիորգի Ռուրուայի համաներման ակտը՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների խորհրդարան ներկայանալուց հետո:

Հիշեցնենք, որ Գիորգի Ռուրուան ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերի 18-ին: Քննությունը Գիորգի Ռուրուային մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված հանցագործության համար, որը ենթադրում է ապօրինի կերպով զենքի գնում, պահում և կրում: Դատարանը Գիորգի Ռուրուային մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածով, որը նախատեսում է ուժի մեջ մտած դատավճռի խոչընդոտում: