Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի նախագահին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով
Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի նախագահին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի նախագահին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով:

«Վրաց ժողովրդի և անձամբ իմ անունից, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանը: Այս հրաշալի օրը, ցանկանում եմ նշել, որ հայ ժողովուրդը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ, որպեսզի կառուցեր հաջողակ և անկախ պետություն:

Ուրախ եմ, որ Վրաստանի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է խորը պատմական և մշակութային հարաբերությունների վրա: Հավատում եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բարդությունները և ապագայում առավել խորացնել համագործակցությունը՝ մեր ժողովուրդների բարօրության համար:

Թույլ տվեք մեկ անգամ ևս հաստատել իմ խորը հարգանքը և մաղթել Ձեզ և եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»,- նշված է Գիորգի Մարգվելաշվիլու շնորհավորական նամակում: