Գիորգի Մամարդաշվիլի․ «Պետք է առավելագույնն անենք, որպեսզի հաղթենք Հյուսիսային Իռլանդիային» #1TVSPORT

22:59, 23.09.2026
Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ առաջիկա հանդիպումների մասին խոսել է Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին։
«Կարևոր խաղեր են սպասվում։ Լավ տրամադրությամբ եմ եկել և առավելագույնս պատրաստ եմ։ Բնականաբար, 100%-ով մոտիվացված ենք այս խաղերի համար, և հույս ունեմ, որ չորս հանդիպումն էլ հաջողությամբ կանցկացնենք։
Առաջին խաղը համեմատաբար բարդ կլինի այն պատճառով, որ հանդիսականներ չենք ունենա, բայց, ցանկացած դեպքում, ֆուտբոլիստները պետք է առավելագույնն անեն, որպեսզի հաղթենք այս խաղում և վերցնենք երեք միավորը։
Այնուհետև արդեն կմտածենք Ուկրաինայի հետ հանդիպման մասին։ Հույս ունեմ, որ մարզադաշտը կլցվի, և վրացի երկրպագուն մեզ հետ միասին կտոնի հաղթանակը», – ասում է Գիորգի Մամարդաշվիլին։

Նմանատիպ