Գիորգի Կվիրիկաշվիլու և Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց
Հայկական կողմի նախաձեռնությամբ, Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների վարչապետների միջև կայացել է հեռախոսազրույց:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերությունների առավել խորացման կարևորությունը:
Հայաստանի վարչապետի հայտարարությամբ, Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով, կարևոր է, երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին:
Գիորգի Կվիրիկաշվիլին մեկ անգամ ևս հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամություն և Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան:
Տեղեկությունն այս մասին տարածել է Վրաստանի կառավարության վարչությունը: