Գիորգի Կվիրիկաշվիլին Զազա Սարալիձեին - Ես մտնում եմ ձեր վիճակի մեջ և դա իմ համար նույն ողբերգությունն է, ինչպես ցանկացած մարդու համար, ով նայում է ձեր ընտանիքների դժբախտությանը
Կառավարության վարչության մամուլի ծառայությունը, վարչապետի հետ Զազա Սարալիձեի հանդիպման կապակցությամբ տարածել է լրատվություն:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի ծնողներին հանդիպել է նրանց փաստաբանի և ժողովրդական պաշտպանի հետ միասին:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և կառավարության վարչակազմի ղեկավար Շալվա Թադումաձեն:
Վարչապետը լսել է այն հարցերը, որոնք Սարալիձեների ընտանիքը ունի նրանց որդու սպանության գործի կապակցությամբ և նշել, որ այս հարցի շուրջ լրատվություն է ստացել հունիսի 1-ին, ժողովրդական պաշտպանի հետ հանդիպման ժամանակ:
Զազա Սարալիձեին հետաքննության ընթացքի մասին լրատվություն է փոխանցել ներքին գործերի նախարարը:
Հանդիպմանը որոշվել է, որ Սարալիձեների ընտանիքը ժողովրդական պաշտպանի միջոցով, ծանոթանալու է գործի նյութերին: Նույն համաձայնությունը ձեռք է բերվել նաև Դադունաշվիլիների ընտանիքի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan