Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանում և ողջ աշխարհում բնակվող հայերին շնորհավորել է Սուրբ ծննդյան և ջրօրհնեքի տոների առթիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանում և ողջ աշխարհում բնակվող հայերին շնորհավորել է Սուրբ ծննդյան և ջրորհնեքի տոների առթիվ:
Ինչպես նշել է վարչապետը, ժողովրդավարական և հաջող երկրի ստեղծման գործում հայ քաղաքացիների ավանդը մեծ է:
«Շնորհավորում եմ Սուրբ ծննդյան և ջրորհնեքի տոների առթիվ մեր հայ համաքաղաքացիներին: Մենք միասին ենք ստեղծում ժողովրդավարական և հաջող երկիր, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան ինքնահաստատվել սեփական գործողություններով: Հայերի դերը այս գործընթացքում մեծ է: Շնորհավորում եմ մեկ անգամ ևս և ցանկանում առողջություն»,-ասված է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության մեջ, որը տարածվել է ֆեյսբուքյան էջում:
Հեղինակ -
Edgar Barsegyan