Գիորգի Կվիրիկաշվիլին Սուրբ Զատիկը շնորհավորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս տոնը նշում են այսօր, ապրիլի 1-ին
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Սուրբ Զատիկը շնորհավորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս տոնը նշում են այսօր, ապրիլի 1-ին:
«Շնորհավորում եմ սիրելի համաքաղաքացիներ, շնորհավորում եմ զատկական տոնի առթիվ բոլոր նրանց, ովքեր տոնում են այսօր: Մեր տիրոջ հարությունը մահը հաղթահարելու խորհրդանիշն է, մարդկանց կյանքը համալրում է մշտական կյանքով և ուրախությամբ: Բոլորին ցանկանում եմ երջանկություն և բարօրություն»,- նշված է Գիորգի Կվիրիկաշվիլիի շնորհավորական ուղերձում:
Հեղինակ -
Edgar Barsegyan