Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցելու է  Դավոսի  համաշխարհային տնտեսական ֆորումին
Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցելու է  Դավոսի  համաշխարհային տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցելու է  Դավոսի  համաշխարհային տնտեսական ֆորումին: Կառավարության ղեկավարը արդեն մեկնել է Շվեյցարիա:

Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, Գիորգի Կվիրիկաշվիլին խոսքով ելույթ է ունենալու Strategic Outlook – Eurasia միջոցառման ժամանակ:

Այցի շրջանակներում վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունենալու տարբեր երկրների լիդերների հետ, Եվրամիության ղեկավար անձանց և խոշոր միջազգային ընկերությունների ղեկավարների հետ:

Գիորգի Կվիրիկաշվիլին Դավոսի ֆորումին վրացական պատվիրակությունը գլխավորում է արդեն երրորդ անգամ:

Վրաստանի պատվիրակության կազմում  են նաև՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն և «համաներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրեն Գիորգի Բաչիաշվիլին:

Նշվում է, որ այս տարի ֆորումին մասնակցելու են ռեկորդային թվով քաղաքական գործիչներ, բիզնեսի և հասարակության ներկայացուցիչներ:

2000 թվականից հետո առաջին անգամ, Դավոս է ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Վերջին անգամ, 18 տարի առաջ ֆորումին ներկա է եղել Բիլ Քլինթոնը:

1997 թվականից հետո ֆորումին չի մասնակցել նաև Հնդկաստանի վարչապետը և այդ ավանդույթը այս տարի խախտել է Նարենդրա Մոդին:

Նախնական տեղեկություններով մեծ յոթնյակի լիդերներից Դավոս չի ժամանելու միայն Ճապոնիայի վարչապետը:

Միջոցառմանը խոսքով ելույթ են ունենալու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնը:

Դավոս են ժամանելու նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը և Հորդանանի թագավոր Աբդուլա II-ը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի պատվիրակությանը, ապա այն ղեկավարելու է փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:

9-ամյա դադարից հետո տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Դավոս է ժամանելու նաև Հայաստանի հանրապետության պատվիրակությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Միջոցառմանը ներկա են գտնվելու նաև ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան, Իսրաելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Համաժողովին մասնակցելու են նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարները, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Միջազգային արժութային հիմնադրամի ղեկավար Կրիստին Լագարդը և համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմը:

Դավոսի ֆորումի տարբեր միջոցառումներին մասնակցելու են նաև գործարար Բիլ Գեյթսը, երգիչ Էլտոն Ջոնը և դերասանուհի Քեյթ Բլանշետը: