Գիորգի Կվիրիկաշվիլիին հաճախ ասում էի, որ երկու բանկը ուտում է երկիրը և մարդիկ չեն կարող դուրս գալ պարտքի տակից. Բիձինա Իվանիշվիլի
Գիորգի Կվիրիկաշվիլիին հաճախ ասում էի, որ երկու բանկը ուտում է երկիրը և մարդիկ չեն կարող դուրս գալ պարտքի տակից. Բիձինա Իվանիշվիլի

Հենց գերպարտքին էր վերաբերում հիմնական և ծանր հարցը, որը ես ունեի անձամբ Գիորգի Կվիրիկաշվիլիի մոտ,- այս մասին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է առաջին ալիքով, «Արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:

Նրա խոսքերով, հանդիպմանը Գիորգի Կվիրիկաշվիլին անձամբ պաշտպանում էր այն դիրքը, որ բանկերի կապակցությամբ կարգավորումները պետք է ընդունվեին ավելի շուտ:

«Եթե նշեցիք գերպարտքը, չեմ կարող շրջանցել այդ հարցը և կհիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ հիմնական հարցերից մեկը, որը ես ունեի Կվիրիկաշվիլիի մոտ, դա գերպարտքի հետ կապված հարցն էր: Դա սխալ չէր, ես նշել եմ, որ դա իր սխալն էր և նա անձամբ պաշտպանում էր այդ դիրքորոշումը, որ այդ կարգավորումները պետք է ընդունվեին ավելի վաղ»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Ինչպես նշել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահը, Յունիսեֆի հետազոտության արդյունքները իր համար դժբախտություն էր և այդ արդյունքներում մեծ դեր է խաղացել գերպարտքը:

«Մենք տեսանք Յունիսեֆի արդյունքները, որը անձամբ իմ համար դժբախտություն էր: Այժմ չեմ ցանկանում ծանրացնել իմ վիճակը և պատմել հեռուստադիտողներիմ իմ վիճակի մասին, շատ ծանր էր իմ վիճակը մի քանի օր, երբ տեսա, որ հասարակության մի մասը ծանր վիճակում է հայտնվել «Վրացական երազանքի» իշխանություն գալուց հետո: Դրանում մեծ դեր է խաղացել հենց գերպարտքը»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Ինչպես նշել է նա, շատ հաճախ ասել է նախկին վարչապետին, որ երկու բանկը ուտում է երկիրը և մարդիկ չեն կարող դուրս գալ պարտքի տակից: