Գիորգի Կանդելակի. «Ryanair»-ի մուտքը վրացական շուկա և եվրոպացի զբոսաշրջիկներին գրավելու շուրջ աշխատանքը կարևոր ցատկ կլինի էկոնոմիկայի զարգացման համար
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունում «Ryanair»-ի մուտքը վրացական շուկա գնահատում են դրական:
Ինչպես այսօր անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Կանդելակին, «Ryanair»-ը Վրաստանում չվերթներ պետք է սկսեր 2013 թվականին, սակայն Քութիաիսիի օդանավակայանի ընդլայնման աշխատանքները ձգձգվեցին:
««Ryanair»-ի չվերթների նշանակումը և եվրոպացի զբոսաշրջիկներին գրավելու շուրջ աշխատանքը Արևմտյան Վրաստանի էկոնոմիկայի զարգացման համար կլինի կարևոր ցատկ: Ողջունում ենք, փոքր բյուջե ունեցող ավիացիայի ֆլագմանի, «Ryanair»-ի հետ պայմանագրի նույնիսկ վեց տարի ուշացումով ձևակերպումը»,- հայտարարել է Կանդելակին:
Վրացական կողմի և իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության միջև այսօր կնքվելու էփոխհամագործակցության մասին պայմանագիր: