Գիորգի Կալանդարիշվիլին դիվանագիտական առառաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է ընտրությունների միջանկյալ զեկույցը
ԿԸՀ-ի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է 2021 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրությունների միջանկյալ զեկույցը:
Զեկույցն ընդգրկում է Վրաստանի ընտրական վարչության կողմից օգոստոսի 2-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող աշխատանքները: Փորձնական նախագիծը №4 Կրծանիսիի ընտրական շրջանում, նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2) առաջացած (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով ընդունված միջոցները, հաշվարկման գործընթացի տեսաձայնագրում, ընտրությունների գրանցումներ, ընտրողների տեղեկատվություն, կրթական ծրագրեր և ներառական ընտրական միջավայրին օժանդակություն, ահա սրանք էին զեկույցում ընդգրկված հարցերը:
Գիորգի Կալանդարիշվիլին մանրամասն խոսեց նշված խնդիրների և այսօր ընտրությունների համար իրականացվող գործունեության մասին:
«Մենք տեղեկատվություն ենք տրամադրել միջազգային դիտորդական կազմակերպություններին, ինչպես նաև դիվանագիտական կորպուսին` ընտրական վարչակազմի կողմից իրականացվող գործունեության մասին: Սրանք կարևոր գործողություններ են, որոնք կապահովեն, որ հոկտեմբերի 2-ին մենք ընտրողների և շահագրգիռ կողմերի համար առաջարկենք ազատ, արդար և, իհարկե, անվտանգ ընտրական միջավայր», – ասել է ԿԸՀ-ի նախագահը:
Միջանկյալ զեկույցի շնորհանդեսին ներկա էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների 35 ներկայացուցիչներ:
Տեղեկությունը տարածում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: