Գիորգի Կալանդարիշվիլի. Ընտրատարածքային հանձնաժողովները ստիպված են նիստեր անցկացնել և քննարկել բողոքները ճնշման ֆոնին
Ընտրատարածքային հանձնաժողովները ստիպված են նիստեր անցկացնել և քննարկել բողոքները ճնշման ֆոնին», – այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլին:
Նրա խոսքով, որոշ դեպքերում արձանագրվում են չթույլատրված անձանց կողմից նիստերին ներխուժելու փորձեր:
«Չնայած ընտրություններին ներգրավված բոլոր կողմերին, ներառյալ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, գիտեն, թե ով է օրինական կերպով տարածքային ընտրական հանձնաժողովի նիստին մասնակցելու իրավասություն ունեցող անձը, նրանք պահանջում են, որ հանձնաժողովները խախտեն օրենքը և թույլատրեն ոչ իրավասու անձանց մասնակցել նիստերին: Բացի այդ, նրանք բոլորն ունեն իրենց ներկայացուցիչը, որը լիազորված է մասնակցել հանդիպմանը: Չնայած դրան, նրանք տարածում են կեղծ տեղեկատվություն, միտումնավոր փորձում են խափանել գործընթացը, վարկաբեկել ընտրությունների վարչությանը և ընտրությունների գործընթացն առհասարակ:
«Ըստ ընտրական օրենսդրության, հանձնաժողովի նիստին մասնակցելու իրավունք ունեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչները, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովում ընտրական սուբյեկտի մեկական ներկայացուցիչ, տեղի դիտորդական կազմակերպության մեկական դիտորդ և ԿԸՀ-ում գրանցված միջազգային կազմակերպության ոչ ավելի, քան երկու դիտորդ, ինչպես նաև թարգմանիչ»,- մեկնաբանել է Կալանդարիշվիլին:
Նրա հայտարարությամբ, արձանագրվել են նաև ոչ իրավասու անձանց կողմից ներկայացված բողոքներ, որոնց պատճառով հանձնաժողովները չունեին դրանց քննարկման իրավական հիմք:
«Ինչ վերաբերում է բողոքներին, չնայած ներգրավված կողմերը քաջատեղյակ են բողոքարկման ընթացակարգի մասին, և անձանց շրջանակը սահմանված է ընտրական օրենսդրությամբ, որոշ բողոքներ չեն ներկայացվել լիազորված անձանց կողմից, համապատասխանաբար, ըստ օրենսդրությամբ, ընտրատարածքային հանձնաժողովները չունեին դրանց քննարկման իրավական հիմք: Սակայն որոշ դեպքերում ընտրատարածքային հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ արձագանքում էին բողոքներում բարձրացված խնդիրներին:
Դիմում ենք ընտրություններին ներգրավված բոլոր կողմերին, ակտիվորեն զննել ընտրատարածքային հանձնաժողովների մոտ և նիստերին ընթացող իրադարձությունները և օբյեկտիվորեն գնահատել բոլոր գործընթացները, որը կօգնի խուսափել չճշտված, ընտրական գործընթացին վնասող տեղեկություն տարածելուց»,- հայտարարել է Կալանդարիշվիլին: