Եվրամիություն – Վրաստան երկկողմ հարաբերությունների զարգացման և արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ ունեցել ենք փայլուն հանդիպում,- այս մասին իր «թվիթերի» էջում գրել է եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը:
Եվրահանձնակատարը խոսում է նաև Վրաստանի վարչապետի հետ ստորագրված համաձայնագրերի մասին, որոնք ընդհանուր առմամբ նախատեսում են 129 միլիոն եվրոյի ֆինանսավորում Վրաստանին:
«Մենք համաձայնել ենք, որ կարևոր է ամրապնդել տրանսպորտային և հաղորդակցական կապերը, ինչպե նաև ուժեղացնել տնտեսությունը: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ միասին ստորագրել ենք ֆինանսավորման մասին երկու պայմանագիր: Այս համատեքստում Եվրամիությունը 129 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանին, ինչը կօգնի երկրին հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և դրա ազդեցությունը տնտեսության վրա»,- գրել է Եվրամիության հանձնակատար Վարհեյը: