Վրաստանի վարչապետի պաշտոնակատար, Գիորգի Գախարիան խորհրդարանին ներկայացրել է կառավարության կազմը:
Կառավարության կազմում կա միայն մեկ փոփոխություն. Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար առաջադրվել է Գոչա Լորթքիփանիձեն:
Մասնավորապես.
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար – Մայա Ցքիտիշվիլի
Արդարադատության նախարար – Գոչա Լորթքիփանիձե
Ներքին գործերի նախարար – Վախտանգ Գոմելաուրի
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար – Նաթիա Թուրնավա
Արտաքին գործերի նախարար – Դավիթ Զալկալիանի
Ֆինանսների նախարար – Իվանե Մաճավարիանի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար – Միխեիլ Չխենկելի
Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար – Էկատերինե Տիկարաձե
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի
Պաշտպանության նախարար – Իրակլի Ղարիբաշվիլի
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար – Թեա Ախվլեդիանի:
Տասներրորդ գումարման խորհրդարանի լիազորությունները ձեռք բերելուց հետո, կառավարության լիազորությունները դադարեցվեցին և դարձավ պարտականությունների կատարող: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, խորհրդարանը կառավարության կազմը հաստատելու է հաջորդ շաբաթ: