Գիորգի Գախարիան ծանոթացել է պաշտպանության ոստիկանությունում ընթացող և ավարտված նախագծերի հետ
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան այսօր այցելել է պաշտպանության ոստիկանություն, որտեղ դիտել է համակարգում ընթացող և ավարտված նախագծերը, ինչպես նաև ծանոթացել է ապագա պլանների և զրուցել աշխատակիցների հետ:
ՆԳՆ-ի լրատվությամբ, Գիորգի Գախարիան դիտել է պաշտպանության ոստիկանության նորացված ավտոպարկը: «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի զրահապատ 15 մեքենա, 50 սեդան տիպի և 10 բարձր անցողություն ունեցող ավտոմեքենաները բախշվելու են ողջ Վրաստանով:
Ներքին գործերի նախարարը դիտել է նաև, ոստիկանական ենթակառուցվածքի նորացման նախագծի շրջանակներում արդեն ավարտված տվյալների մշակման կենտրոնը, որն ապահովում է բոլոր միջազգային չափանիշները:
Ինչպես նշել են նախարարությունում, պաշտպանության ոստիկանությունում գոյություն ունեցող սերվերը չէր դիմանում ազդեցությանը, այդ պատճառով օբյեկտներից ազդանշանները կենտրոն էին ուղարկվում խափանումներով: Այդ թերությունը վերացնելու նպատակով տեղի ունեցած կենտրոնի լրիվ վերազինում:
Հատկանշական է, որ պաշտպանության ոստիկանության դեպարտամենտում նման փոփոխություններ դեռևս չեն իրականացվել:
Ծառայության որակի բարելավման նպատակով, պաշտպանության ոստիկանությունում թեժ գծի ՝ 125-ի բազայի վրա ստեղծվել է մուլտիֆունքցիոնալ «քոլ ցենտր» և միասնական արձագանքման պուլտ:
Նշվում է նաև, որ այս տարի պաշտպանության ոստիկանության 5150 աշխատակցի համար աշխատավարձը ավելացվել է 125 լարիով:
ՆԳՆ-ի լրատվությամբ, աշխատակիցների սոցիալական ապահովման բարելավումը, ոստիկանական ենթակառուցվածքի զարգացումը և համապատասխան աշխատանքային պայմանների ստեղծումը, ներքին գործերի նախարարության առաջնահերթությունն է: