Գիորգի Գախարիան շնորհավորում է բոլոր այն մարդկանց ովքեր Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին:
«Ես շնորհավորում եմ բոլոր հավատացյալներին, ովքեր Սուրբ Ծնունդը տոնում են այսօր, դեկտեմբերի 25-ին:
Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը բարություն և սեր է բերում մարդկանց սրտերում: Բարությունը, սերն ու միմյանց հանդեպ հոգատարությունն այն հիմնական ուժերն են, որոնք մարդկությանը այսօր այդքան խիստ անհրաժեշտ են անտեսանելի թշնամուն հաղթելու համար:
Մաղթում եմ առողջություն, խաղաղություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին», – նշում է Գիորգի Գախարիան: