Գիորգի Գախարիան միջազգային գործընկերներին շնորհակալություն է հայտնում Վրաստանին աջակցելու համար
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջազգային գործընկերներին շնորհակալություն է հայտնում Վրաստանին աջակցելու համար:
Միջազգային ֆինանսական ինստիտուտների և դիվանագետների համատեղ բաց նամակին կառավարության ղեկավարն արձացանքել է «Թվիթեր» պաշտոնական էջում:
«Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին այս մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Վրաստանի կողքին լինելու համար: Շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար և կիսում ձեր համոզմունքը, որ այժմյան ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով»,- գրում է Գիորգի Գախարիան «Թվիթերում»:
Վրաստանում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները և դիվանագետները բաց նամակով դիմել են Վրաստանի կառավարությանը և ժողովրդին: Բաց նամակը տարածել է Համաշխարհային բանկը: Նամակում խոսվում է համավարակից բխած խնդիրները հաղթահարելու Վրաստանի պատրաստակամության և երկրին աջակցելու մասին:
https://twitter.com/GakhariaGiorgi/status/1248272235930046470?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1248272235930046470%7Ctwgr%5E393535353b636f6e74726f6c&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fgiorgi-gakharia-saertashoriso-partniorebs-saqartvelos-gverdit-dgomistvis-madlobas-ukhdis%2F