Գիորգի Գախարիան մասնակցելու է արևելյան գործընկերության լիդերների երկխոսությանը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր, հունիսի 18-ին մասնակցելու է արևելյան գործընկերության լիդերների երկխոսությանը, որը եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և եվրահանձնաժողովի նախագահ՝ ՈՒրսուլա Ֆոն Դեր Լայենի ղեկավարությամբ, տեղի է ունենալու տեսակոնֆերանսի ձևաչափում:
Հանդիմանը մասնակցելու են Եվրամիության և արևելյան գործընկերության անդամ երկրների լիդերները
Արևելյան գործընկերության լիդերների երկխոսությունը ծրագրվել է Եվրամիության նախաձեռնությամբ: Միջոցառմանը ամփոփվելու է արևելյան գործընկերության ձևաչափում գրանցած արդյունքները և քննարկվելու է Եվրամիության և արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև համագործակցության առկա դինամիկան, առաջնահերթությունները և նրանց խորացման հեռանկարները: Լիդերները զրուցելու են նաև «կովիդ 19» համավարակի մասին:
Վարչապետ Գիորգի Գախարիան զրուցելու է Վրաստանի առաջընթացի, արևելյան գործընկերության շրջանակներում արդեն իրականացրած և ծրագրված բարեփոխումների մասին
Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ծրագրվում էր անց կացնել հունիսի 18-ին Բրյուսելում, սակայն գլոբալ համավարակի պատճառով գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թվականի սկզբին: