Գիորգի Գախարիան Մամուկա Խազարաձեին. Ես նամակներ չեմ գրում և եթե ասելիք ունեմ ապա բոլորին ասում եմ երեսին
Գիորգի Գախարիան Մամուկա Խազարաձեին. Ես նամակներ չեմ գրում և եթե ասելիք ունեմ ապա բոլորին ասում եմ երեսին

Սա մեկ բիզնեսմենի փորձ էր իմունիտետ ձեռք բերել խորհրդարանի ամբիոնից,-այսպես է պատասխանել ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան լրագրողներին, որոնք այսօր նրան հարցրել են Մամուկա Խազարաձեի հայտարարության մասին:

Գախարիայի խոսքերով նա նամակներ չի գրում և եթե ասելիք ունի բոլորին ասում է երեսին:

«Սա մեկ բիզնեսմենի փորձ էր իմունիտետ ձեռք բերել խորհրդարանի ամբիոնից, մնացած բոլորը սուտ է: Ես նամակներ չեմ գրում և եթե ասելիք ունեմ ապա բոլորին ասում եմ երեսին: Այդ թվում այն մարդկանց, ում հետ ունեմ գործնական հարաբերություններ: Շանտաժի լեզվով խոսելը պետք է վերանա քաղաքական ասպարեզից, բոլորին կոչ եմ անում, պատասխանատվություն կրել իր պարտավորությունների, ինչպես նաև արված հայտարարությունների համար»,-հայտարարել է Գախարիան:

Բացի այդ, ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ նա միշտ պատրաստ է ներկայանալ խորհրդարան:

«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեն կոմիտեի նիստին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, բարձրպաշտոնյաներից մեկից ստացել էր նամակ, որտեղ խոսքը վերաբերում էր իր բարոյական կերպարի քայքայմանը: Այս հարցը մեկնաբանելիս պատգամավոր Իրմա Նադիրաշվիլիի հարցին պատասխանելու ժամանակ, Խազարաձեն հայտարարել է, որ սպառնալիքի նամակը ստացել է Գիորգի Գախարիայից: