Գիորգի Գախարիան կրկին կկանչվի քննչական հանձնաժողովի նիստին
Գիորգի Գախարիան կրկին կկանչվի քննչական հանձնաժողովի նիստին

«Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կրկին կկանչվի խորհրդարանական քննչական հանձնաժողովի նիստին։

Որոշումը կայացվել է նիստում քվեարկության արդյունքում։

Գիորգի Գախարիան կրկին կանչվել է հանձնաժողովի նիստին հունիսի 16-ին։ Գախարիան պետք է ներկայանար քննչական հանձնաժողովին այսօր՝ հունիսի 23-ին։

«Գախարիան Հանուն Վրաստանի» կուսակցությունը երեկ՝ հունիսի 22-ին, հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ, որում նշվում է, որ Գիորգի Գախարիան Վրաստանում չէ և պատրաստակամություն է հայտնում հեռակա կարգով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Քննչական հանձնաժողովը հրաժարվել է հեռակա կարգով հարցաքննել Գախարիային։