Գիորգի Գախարիան կներկայանա խորհրդարանի ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նիստին

11:46, 14.04.2025

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան կներկայանա խորհրդարանի ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նիստին։

Կուսակցության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկատվությունը։

Գիորգի Գախարիան ժամը 12:00-ին նշանակել էր ասուլիս իր գրասենյակում, որը չեղարկվել է։

Գիորգի Գախարիան խորհրդարանական ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նիստին կանչվել է 2019 թվականի հունիսի 20-ի գործով:

Նմանատիպ