Գիորգի Գախարիան Քութայիսիում ծանոթացել է օդերևույթաբանական կայանի ժամանակակից ռադարի հնարավորությունների հետ
Գիորգի Գախարիան Քութայիսիում ծանոթացել է օդերևույթաբանական կայանի ժամանակակից ռադարի հնարավորությունների հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի, Իմերեթիի տարածաշրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեի, մեծամասնական պատգամավորներ Զազա Լոմինաձեի և Բեժան Ծաքաձեի հետ միասին, գտնվում էր Քութայիսիում, օդերևույթաբանական կայանում, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցությամբ, միջավայրի ազգային գործակալության համար մոնտաժվել է ժամանակակից ռադար: Այս մասին տեղեկատվություն է տարածում վարչապետի մամուլի ծառայությունը:

Նրանց խոսքով, օդերևույթաբանական ռադարի կարողությունների մասին տեղեկատվությունը վարչապետին ներկայացրել է, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարը:

Լևան Դավիթաշվիլիի պարզաբանմամբ, նոր ռադարային համակարգը շրջակա միջավայրի ազգային գործակալությանը հնարավորություն է տալիս, տվյալներ ստանալ ամպերի տեսակների, դրանց ջրի պարունակության, տեղաշարժման ուղղության, արագության և այլ ֆիզիկական բնութագրերի մասին, Քութայիսիից 200-250 կմ. շառավղով:

Բացի այդ, ռադարի միջոցով հնարավոր է հաստատել արևմտյան Վրաստանի տարածքում սպասվող տեղումների քանակը և ինտենսիվությունը: