«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան հարցաքննվում է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի դատախազությունից։
Գիորգի Գախարիայի հարցաքննությունը, իբր, կապված է հունվարի 15-ին «Շերատոն Բաթումում» տեղի ունեցած միջադեպի հետ։
Տեղեկացնենք, որ հունվարի 15-ին Բաթումում հարձակման է ենթարկվել Գիորգի Գախարիան։ Ներքին գործերի նախարարությունը հարձակման փաստով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։