Գիորգի Գախարիան հարցաքննվելուց հետո լքել է դատախազությունը
Գիորգի Գախարիան հարցաքննվելուց հետո լքել է դատախազությունը

«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան լքել է Թբիլիսիի դատախազությունը։ Գախարիան գերատեսչությունում հարցաքննվել է մոտ երեք ժամ։

Թբիլիսիի դատախազությունից հեռանալուց հետո Գախարիան չի մեկնաբանել լրատվամիջոցների հետ հարցաքննության մանրամասները։ Նա ասաց, որ վաղը այս թեմայով ճեպազրույց կանցկացնի։

Գիորգի Գախարիայի հարցաքննությունը, հավանաբար, կապված է հունվարի 15-ին «Շերատոն Բաթումում» տեղի ունեցած միջադեպի հետ։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը ենթադրում է բռնություն։