Գիորգի Գախարիան հանդիպել է ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ապարատի ղեկավարին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ապարատի ղեկավարի հետ հանդիպմանը արձագանքել է «թվիթեր» սոցիալական ցանցում:
Կառավարության ղեկավարը նշում է, Քրիստոֆեր Սոչայի հետ ունեցել է կառուցողական հանդիպում:
«Պատիվ ունեի հանդիպել ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի հետ: Քննարկեցինք ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և եվրաատլանտյան ձգտումներին, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերության խնդիրները: Բացի այդ, մենք կառուցողական երկխոսություն ենք ունեցել Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի վերաբերյալ»,- գրել է Գիորգի Գախարիան: