Գիորգի Գախարիան հանդիպել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն, Հանս Կլուգեյի հետ
Վրաստանի իշխանությունների, մասնավորապես վարչապետի գլխավորությամբ գործող կառավարության արձագանքը նոր կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ անկասկած գովելի է,- այս մասին Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիայի հետ, կառավարության վարչակազմում կայացած հանդիպումից հետո, հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն՝ Հանս Կլուգեն:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Վրաստանի կառավարության արդյունավետ ջանքերը «կովիդ 19»-ի համավարակի դեմ պայքարում, առողջապահության ոլորտում նախատեսվող բարեփոխումները և կովիդ պատվաստումն էին հիմնական հարցերը, որոնք քննարկվել են Գիորգի Գախարիայի և ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հանդիպման ժամանակ:
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը Հանս Կլուգեն բարձր գնահատեց իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և ընդգծեց ինչպես կլինիկական հյուրանոցների, այնպես էլ առցանց կլինիկաների կարևոր դերը: Նա նաև հատուկ ուշադրություն է դարձրել Լուգարի լաբորատորիայի ռազմավարական նշանակության, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում: Խոսքը վերաբերել է նաև կովիդպատվաստման գործընթացում անխափան ապահովման նպատակով ընթացող աշխատանքներին:
Նշվել է, որ վարչապետի հանձնարարությամբ այս հարցով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ակտիվորեն աշխատում է պատվաստանյութի ժամանակին առաքման, ինչպես նաև ենթակառուցվածքային և նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Մեկ անգամ ևս ուշադրություն է դարձվել այն փաստին, որ բացի COVAX հարթակից, ակտիվ փուլում են բանակցությունները միջազգային գործընկերների և պատվաստանյութեր արտադրողների հետ, և այդ գործընթացն իրականացվում է արտաքին գործերի նախարարության և արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից:
Վարչապետը նշել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին, ոչ միայն «կովիդ 19»-ի կառավարման մասում, այլ նաև ապագա բարեփոխումների իրականացման առումով»,- ասված է կառավարության վարչակազմի հայտարարության մեջ:
Հանդիպմանը ԱՀԿ-ի կողմից ներկա էին Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար, Նինո Բերձուլին, ԱՀԿ-ի անհետաձգելի արձագանքման և օգնության բաժանմունքի նախագծի կառավարման սպա՝ Նատալիա Դիմովա-Չերտոյանովան և ԱՀԿ-ի Վրաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիո Դոմենտեն, իսկ վրացական կողմից Վրաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Սալոմե Գագուան: