Գիորգի Գախարիան հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին
Գիորգի Գախարիան հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին:

Կառավարության վարչության մամլո ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները:

Նրանց փոխանցմամբ, խոսքը վերաբերել է քաղաքական, առևտրատնտեսական, էնեգտեիկայի, կրթության և մշակութային ոլորտներում համագործակցությանը:

«Զրուցել են տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին: Ընդգծվել է երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության նշանակությունը: Քննարկել են Վրաստան-Ադրբեջանի միջև տարբեր ձևաչափերում համագործակցության խորացման հարցերը: Խոսքը վերաբերել է քաղաքական, առևտրատնտեսական, էնեգտեիկայի, կրթության և մշակութային ոլորտներում համագործակցությանը: Նշվել է, որ Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն առևտրական գործընկերներից մեկն է»,- ասվում է տեղեկության մեջ: