Վրաստանի նախարարների կաբինետի կազմում կլինի երկու փոխվարչապետ:
Կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, փոխվարչապետներ են նշանակվել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և շրջանային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլին:
Համապատասխան որոշումը կառավարության ղեկավարը ստորագրել է քիչ առաջ: