Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, ընթացիկ շաբաթ այցելելու է խորհրդարան և պատգամավորների հետ քննարկելու է, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության կապակցությամբ, հետաքննչական հանձնաժողովի տրված երաշխավորություններին վերաբերող հարցերը:
Այս մասին այսօրվա բյուրոի նիստին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նշված հարցի քննարկումը ծրագրվում է իրավաբանական հարցերով կոմիտեի մոտակա նիստին: Ներքին գործերի նախարարի խորհրդարան այցելելու ամսաթիվը համաձայնեցվելու է կոնսուլտացիաներից հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan