Գիորգի Գախարիան ցավակցություն է հայտնել Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին
Գիորգի Գախարիան ցավակցություն է հայտնել Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ցավակցություն է հայտնել «Ուկրաինական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին:

«Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում Թեհրանում կործանված ինքնաթիռի հետևանքով զոհվածների ընտանիքներին»,- ասված է Վրաստանի վարչապետի «Twitter»-ի էջում:

«Ուկրաինական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանի մոտակայքում, թռիչքից երկու րոպե անց: