Գիորգի Գախարիան ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Գիորգի Գախարիան ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի ընտանիքներին:

«Ցավակցում և համերաշխություն եմ հայտնում Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքվ տուժածներին, զոհվածներին և նրանց ընտանիքներին: Այս ծանր րոպեներին Վրաստանը Թուրքիայի կողքին է»,- գրում է Գիորգի Գախարիան «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Թուրքիայի արևելյան մասում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ, որին հետևել է 97 կրկնակի ցնցում: Զոհվել է 22 մարդ: Ցնցումներն զգացվել են նաև Սիրիայում, Հայաստանում և Վրաստանում: