Գիորգի Գախարիան՝ եվրահանձնակատար Ադինա Վալեանի հետ հանդիպմանը - Վրաստանի առաջնահերթությունն է, լիարժեք կիրառել Սև ծովի տրանսպորտային և հաղորդակցական կապերի ներուժը
Գիորգի Գախարիան՝ եվրահանձնակատար Ադինա Վալեանի հետ հանդիպմանը - Վրաստանի առաջնահերթությունն է, լիարժեք կիրառել Սև ծովի տրանսպորտային և հաղորդակցական կապերի ներուժը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Բրյուսելում հանդիպել է տրանսպորտի ոլորտում եվրահանձնակատար Ադինա Վալեանին:

Վարչապետի մամլո ծառայության փոխանցմամբ, հանդիպմանն ընդգծվել է Վրաստան-Եվրամիության համագործակցությունը էկոնոմիկայի և տրանսպորտի ոլորտում: Նշվել են այն հնարավորությունները, որոնք Վրաստանին տալիս են խորը և համընդգրկուն ազատ առևտրի տարածքի մասին համաձայնագիր:

Վարչապետը հայտարարել է, որ Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացում Վրաստանի հաջորդ հավակնոտ թիրախը Եվրամիության միացյալ շուկայի աստիճանաբար և լիարժեք հասանելիությունն է:

Հանդիպմանը քննարկել են հնարավոր քայլերը, որոնք հնարավոր է արվեն Եվրամիության հետ Վրաստանի ֆիզիկական կապի և այդ նպատակին հասնելու համար գործնական գործիքներ գտնելու տեսանկյունից:

Տրանսպորտի ոլորտում համագործակցության համատեքստում Գիորգի Գախարիան ընդգծել է, որ Վրաստանի առաջնահերթությունն է, լիարժեք կիրառել տնտեսական և Սև ծովի տրանսպորտային և հաղորդակցական կապերի ներուժը: