Գիորգի Գախարիա. Ես կտրականապես չեմ կիսում այն միտքը, որ վերջին օրերին տեղի ունեցածը պատրիարքի պատասխանատվությունն է, ֆիզիկական բռնության միջոցով հնարավոր չէ որեւէ դրական արդյունքի հասնել
Գիորգի Գախարիա. Ես կտրականապես չեմ կիսում այն միտքը, որ վերջին օրերին տեղի ունեցածը պատրիարքի պատասխանատվությունն է, ֆիզիկական բռնության միջոցով հնարավոր չէ որեւէ դրական արդյունքի հասնել

Ես կտրականապես չեմ կիսում այն միտքը, որ վերջին օրերին տեղի ունեցածը պատրիարքի պատասխանատվությունն է, ֆիզիկական բռնության միջոցով հնարավոր չէ որեւէ դրական արդյունքի հասնել, վրացական եկեղեցին և Վրաստանի պատրիարքը դա ամենալավ են հասկանում,- այս մասին հայտարարել է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան Զուգդիդիում, որտեղ բացվել է կուսակցության շրջանային գրասենյակը:

«Եթե ինչ-որ մեկը մտածում էր, որ վրացական եկեղեցին դեմ չէր լինի փրայդին, ապա այդ անձը ընդհանրապես գաղափար չունի Վրաստանի կամ վրաց եկեղեցու մասին: Իհարկե, վրացական եկեղեցին դեմ է եղել և կլինի փրայդին, բայց դա ևս արտահայտվելու ազատություն է, և դա պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով: Առաջին հերթին այս ֆիզիկական բռնությունից տուժել է վրացական եկեղեցին, վրաց հասարակությունը, վրացական պետությունը, վրացական ոստիկանությունը», – ասաց Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, բոլորը պետք է հասկանան, որ վրացական եկեղեցին միշտ դեմ կլինի փրայդին, և դա նորմալ է:

«Վրաց եկեղեցին միշտ դեմ կլինի փրայդին, և դա նորմալ է, ճիշտ այնպես, ինչպես վրացական հասարակության մեջ միշտ կգտնվեն մարդիկ, ում համար փրայդի նման ձևով անցկացումը անընդունելի է, և որոնց արտահայտման ազատությունը նույնպես պետք է պաշտպանված լինի: Սա ժողովրդավարություն է, այսպես է աշխատում ժողովրդավարությունը: Մենք չպետք միմյանց ծեծենք, պետք է նստենք ու խոսենք: Լինի փոքրամասնություն, թե մեծամասնություն, պետությունը պետք է խաղաղ կերպով պաշտպանի նրանց խոսքի ազատությունը, և դա պետության հիմնական դրական գործառույթն է և ոչ թե այն, որ զգուշացնի, հետո գնալ և թաքնվել թփերի մեջ», – ասաց Գիորգի Գախարիան:

Տեղեկատվությունը տարածում է «Հանուն Վրաստանի» կուսակցության մամուլի ծառայությունը: