Գիորգի Գախարիա. Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցը և ռազմավարական գործընկերն է Սև ծովի տարածաշրջանում
Գիորգի Գախարիա. Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցը և ռազմավարական գործընկերն է Սև ծովի տարածաշրջանում

Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցը և ռազմավարական գործընկերն է Սև ծովի տարածաշրջանում,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գրել է «Թվիթերում»՝ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Օ’Բրայենի հետ զրույցից հետո:

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, երկու ազգերը շարունակում են յուրացնել համագործակցության նոր ուղղությունները:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի ռազմավարական գործընկերության, Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման և բռնազավթման հարցերն ենք քննարկել Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ:

Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցը և ռազմավարական գործընկերն է Սև ծովի տարածաշրջանում: Մեր երկու ազգերը շարունակում են յուրացնել համագործակցության նոր ուղղությունները»,- նշում է վարչապետը: