Գիորգի Գախարիա. Վաժա Գափրինդաշվիլու հետ կապված միջազգային գործընկերների հետ միասին անում ենք համընթաց քայլեր, որոնք անհրաժեշտ են նման իրավիճակում

10:50, 21.11.2019

Վաժա Գափրինդաշվիլու հետ կապված միջազգային գործընկերների հետ միասին անում ենք համընթաց քայլեր, որոնք անհրաժեշտ են նման իրավիճակում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստից առաջ:

«Տեղեկացնում ենք, որ օկուպացված ուժերի կողմից անօրեն ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու հետ կապված պետական մարմինները, կառավարությունը, համապատասխան մարմիններն ակտիվ աշխատում են շուրջօրյա ռեժիմում: Մենք կիրառում ենք բոլոր գործիքները, որոնք ունենք և իհարկե, մեր միջազգային գործընկերների հետ միասին անում ենք համընթաց քայլեր, որոնք անհրաժեշտ են նման ծանր իրավիճակում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Նմանատիպ