Գիորգի Գախարիա. Վաժա Գափրինդաշվիլու հետ կապված միջազգային գործընկերների հետ միասին անում ենք համընթաց քայլեր, որոնք անհրաժեշտ են նման իրավիճակում
Վաժա Գափրինդաշվիլու հետ կապված միջազգային գործընկերների հետ միասին անում ենք համընթաց քայլեր, որոնք անհրաժեշտ են նման իրավիճակում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստից առաջ:
«Տեղեկացնում ենք, որ օկուպացված ուժերի կողմից անօրեն ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու հետ կապված պետական մարմինները, կառավարությունը, համապատասխան մարմիններն ակտիվ աշխատում են շուրջօրյա ռեժիմում: Մենք կիրառում ենք բոլոր գործիքները, որոնք ունենք և իհարկե, մեր միջազգային գործընկերների հետ միասին անում ենք համընթաց քայլեր, որոնք անհրաժեշտ են նման ծանր իրավիճակում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: