Գիորգի Գախարիա. Իրավիճակը բարդ է, բայց այդ ամենը կառավարելի է
Իրավիճակը հեշտ չէ, իրավիճակը բարդ է, բայց այդ ամենը կառավարելի է, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստից հետո:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, համակարգող խորհրդի ձևաչափումվ հանդիպումներ են անցկացվել՝ քննարկելու երկրում առկա համաճարակային և տնտեսական իրավիճակը:
«Մենք ավելի քան մեկ շաբաթ աշխատել ենք որոշակի միջոցառումների վրա: Իհարկե, իրավիճակը հեշտ չէ, իրավիճակը բարդ է, բայց այդ ամենը կառավարելի է: Մենք, ինչպես բոլորս օգոստոսից առաջ, մեր քաղաքացիների, բժիշկների, ոստիկանության հետ միասին կարողացանք իրական հավասարակշռություն հաստատել տնտեսության շահերի և մարդու առողջության միջև, պետք է վերադառնալ այդ ցուցանիշներին: Ի՞նչ ունենք աշխարհում: – Ինչպես գիտեք, աշխարհում համաճարակի ռեկորդային աճ կա, այն հատկապես կենտրոնացած է Եվրոպայում: Բոլորս պետք է հասկանանք, որ երբ ես խոսում եմ հավասարակշռության մասին, մեր ընտրությունը միշտ եղել է համաճարակը կառավարելիս տնտեսության հետ հավասարակշռության հասնելը, ինչը հետագայում հանգեցրել է հարմարվողականության: Մենք արդյունավետորեն կշարունակենք այս քաղաքականությունն ու այս ռազմավարությունը», – հայտարարել է Գիորգի Գախարիան: