Գիորգի Գախարիա. Հնարավոր է, սա եղել է «Գավրիլովի օր», սակայն միանշանակ եղել է խորհրդարանի գրոհի օր
Գիորգի Գախարիա. Հնարավոր է, սա եղել է «Գավրիլովի օր», սակայն միանշանակ եղել է խորհրդարանի գրոհի օր

Հնարավոր է, սա եղել է «Գավրիլովի օր», սակայն միանշանակ եղել է խորհրդարանի գրոհի օր,- հայտարարել է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ «Հայրենասերների դաշինք և սոցիալ ժողովրդավարներ» դաշինքի անդամների հետ հանդիպմանը:

Գիորգի Գախարիան պատասխանում է դաշինքի առաջադրած հարցերին: Հարցերից մեկը վերաբերում էր հունիսի 20-ին արձակած հրամանին փամփուշտների առնչությամբ: Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ինքը լիովին պատասխանատու է, որ այն գիշեր անօրեն հրաման չի տրվել:

«Մի քանի խոսք է ասվել ռետինե փամփուշտների և Գավրիլովի այցի մասին: Մենք, իհարկե, հասկանում ենք այս օրվա հետ կապված ամեն բան, սակայն ունենք դիրքորոշում, որ հնարավոր է, սա եղել է Գավրիլովի օր, սակայն միանշանակ եղել է խորհրդարանի գրոհի օր»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: