Գիորգի Գախարիա. Այսօրվանից մատչելի կլինի 100 ներդրումային նախագիծ, որը կառաջարկի պետությունը

11:59, 29.11.2019

Այսօրվանից մատչելի կլինի 100 ներդրումային նախագիծ, որը կառաջարկի պետությունը, որպեսզի բիզնեսը սկսի առավել արդյունավետ գործել,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետն այսօր ներկա է գտնվելու էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «ներդրումային 100 առաջարկ բիզնեսին» նախագծի շնորհանդեսին:

Վարչապետի հայտարարությամբ, կառավարության կարևորագույն նպատակը հզոր բիզնեսն է, որն ստեղծում է աշխատատեղեր:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, պետական գույքի  ազգային գործակալությունն սկսել է պետական գույքի սեփականաշնորհումը:

Նմանատիպ