Գիորգի Գախարիա. Այսօրվանից մատչելի կլինի 100 ներդրումային նախագիծ, որը կառաջարկի պետությունը
Այսօրվանից մատչելի կլինի 100 ներդրումային նախագիծ, որը կառաջարկի պետությունը, որպեսզի բիզնեսը սկսի առավել արդյունավետ գործել,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետն այսօր ներկա է գտնվելու էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «ներդրումային 100 առաջարկ բիզնեսին» նախագծի շնորհանդեսին:
Վարչապետի հայտարարությամբ, կառավարության կարևորագույն նպատակը հզոր բիզնեսն է, որն ստեղծում է աշխատատեղեր:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, պետական գույքի ազգային գործակալությունն սկսել է պետական գույքի սեփականաշնորհումը: