Գիորգի Դգեբուաձեն հաստատում է, որ Պատարկացիշվիլու սպանության նախապատրաստումը որոշված է եղել Միխեիլ Սաակաշվիլու մակարդակով
Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) նախկին բարձրպաշտոնյա Գիորգի Դգեբուաձեն (Մաստերա) Բադրի Պատարկացիշվիլու անվտանգության աշխատակցի հետ զրույցում հաստատում է, որ Պատարկացիշվիլու սպանության նախապատրաստման հարցը արտոնված էր այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից,- այս մասին նշված է Բադրի Պատարկացիշվիլու սպանության նախապատրաստման հետ կապված գլխավոր դատախազության կողմից տարածված տեղեկությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, խոսքը 2007 թվականի փետրվարի 4-ի ձայնագրության մասին է:
«2007 թվականի փետրվարի 4-ի ձայնագրությունում ՍԱԴ-ի բարձրպաշտոնյա Գ.Դ.-ն զրուցում է Բադրի Պատարկացիշվիլու անվտանգության աշխատակցի հետ և փորձում նրան գայթակղել: Զրույցի ժամանակ Գ.Դ.-ն հաստատում է, որ սպանության նախապատրաստման հարցը արտոնված է Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից, քանի որ Բադրի Պատարկացիշվիլին նրանց քաղաքական հակառակորդը և իշխանության թշնամին է: Ձայնագրությունից պարզվում է, որ լիկվիդացումը պետք է իրականացնի ՍԱԴ-ը»,- նշված է գլխավոր դատախազության տեղեկությունում:
Ձայնագրությունում Դգեբուաձեն անվտանգության աշխատակցին օգնություն է խնդրում և ասում, հարցը որոշված է Միխեիլ Սաակաշվիլու մակարդակով:
Վրաստանի դատախազության կողմից բացվել է Բադրի Պատարկացիշվիլու սպանության պատրաստման փաստը,- այս մասին հայտարարություն է արվել գլխավոր դատախազությունում: