Գիորգի Բարկալաիան Հանրային հեռարձակողին միացել է, որպես մարքեթինգի ուղղությամբ խորհրդատու:
«Հանրային հեռարձակողը իրականացնում է շատ անհրաժեշտ ու կարևոր նախագծեր, ուստի, կարծում եմ, իմ ներգրավվածությունը հետաքրքիր կլինի: Թիմի հետ արդեն կայացել են մի քանի աշխատանքային հանդիպումներ և առաջիկայում մենք կունենանք ծրագիր, թե ինչին ենք պատրաստվում հասնել մեր համագործակցության շրջանակներում», – հայտարարել է Գիորգի Բարկալաիան:
Գիորգի Բարկալաիան տարբեր ժամանակներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել վրացական խոշոր ընկերություններում, մի շարք համալսարանների լիարժեք պրոֆեսոր է, ինչպես նաև բազմաթիվ հաջող արշավների, կարևոր նախագծերի հեղինակ և OnPoint խորհրդատվական ընկերության գործընկերը:
Ինչպես հայտարարում է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Թինաթին Բերձենիշվիլին, թիմը հատկապես առաջարկությունների կարիք ունի այն մասնագետների կողմից, ովքեր ունեն մեծ փորձ և կազմակերպությանը հետևում են դրսից:
«Առաջին ալիքի համար կարևոր ժամանակաշրջան է, տեխնիկական վերազինումն ավարտված է, և շուտով կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունը նոր ենթակառուցվածքների, սարքավորումների և տեխնոլոգիաների պայմաններում: Հենց հիմա թիմը հատկապես առաջարկությունների կարիք ունի մասնագետների կողմից, ովքեր ունեն մեծ փորձ և հետևում են կազմակերպությանը դրսից: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի», – ասել է Թինաթին Բերձենիշվիլին: