Գիորգի Անծուխելիձեն մեր դարաշրջանի հերոսն է. Լևան Իզորիա
Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանոցում պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրը հարգել է նրա հիշատակը:
Պաշտպանության նախարարի խոսքերով, Գիորգի Անծուխելիձեն մեր դարաշրջանի հերոսն է:
«Նա իր խիզախությամբ մեկ անգամ ևս հզորացրել է մեր պատմական հիշողությունը և պարտավորությունները, պաշտպանել է մեր երկրի ազատությունը և արժանիքները: Այսօր, մեր պարտքն է, անենք առավելագույնս, որ պաշտպանենք մեր երկիրը, այդ թվում հզորացնենք մեր պաշտպանության ոլորտը»,-հայտարարել է Իզորիան:
Գիորգի Անծուխելիձեն ծնվել է 1984 թ. օգոստոսի 18-ին, Ախմետայի շրջանի Քվեմո Ալվան գյուղում:
Օգոստոսյան պատերազմի հերոս, IV հետևակային բրիգադի, 41-րդ բատալյոնի կրտսեր սերժանտը, 2008 թվականի օգոստոսի 9-ին, Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ, մարտերից մեկի ժամանակ գերի է ընկել հակառակորդի մոտ: Կտտանքներից և հարցաքննություններից հետո, 23 ամյա զինվորին սպանել են թիվ 5 դպրոցի բակում:
Անծուխելիձեն պատերազմից հետո համարվում էր անհետ կորած, սակայն այն բանից հետո, ինչ Ցխինվալիից տեղափոխեցին 10 վրացու դի, պարզվեց, որ նրանցից մեկը պատկանում էր օս խռովարարների կողմից սպանված Գիորգի Անծուխելիձեին:
Գիորգի Անծուխելիձեն թողել է երկու զավակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan