«Գինու գործարան»-ի տարածքում գտնվող ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է

22:36, 11.03.2025

Թբիլիսիի Մելիքիշվիլի պողոտայում գտնվող «Գինու գործարանի» տարածքում հրդեհ է։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հրդեհը բռնկվել է ռեստորաններից մեկի տանիքում։

Նրանց խոսքով, տեղում գտնվում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բրիգադները, կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Նմանատիպ