Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, «Ռթվելի 2020»-ի շրջանակներում, վերամշակված է մոտ 5000 տոննա խաղող
Գինու ազգային գործակալության սեպտեմբերի 5-ի տվյալներով, «Ռթվելի 2020»-ի շրջանակներում Կախեթիի տարածաշրջանում վերամշակվել է մինչև 5000 տոննա տարբեր տեսակի խաղող:
Գործակալության տվյալներով, այս փուլում խաղողահավաքի համակարգող շտաբում արդեն գրանցվել է ավելի քան 160 գինեգործական ընկերություն:
Այս տարի, COVID-19 համավարակի արդյունքում տուժած խաղողագործության-գինեգործության ոլորտին օժանդակելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, սուբսիդավորվելու է Ռքածիթելի և Կախուրի մծվանե տեսակի խաղողը:
Սուբսիդիան կստանա գինու ընկերությանը, որը գնելու և վերամշակելու է Կախեթիի տարածաշրջանում քաղած առնվազն 1000 տոննա Ռքածիթելի կամ Կախուրի մծվանե խաղողի տեսակները:
Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: